ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
GLAM Solutions-ը Հայաստանում գործող մշակութային կառույցների վստահելի գործընկերն է՝ առաջարկելով թանգարանների, գրադարանների, արխիվների և մշակութային այլ հաստատությունների համար նախատեսված համալիր լուծումներ։
Մեր նպատակն է աջակցել մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը՝ ապահովելով բարձրորակ նյութեր, մասնագիտացված գործիքներ, պահպանական և վերականգնողական լուծումներ, ինչպես նաև ֆունկցիոնալ և ժամանակակից կահույք։ Մենք համագործակցում ենք ոլորտի առաջատար արտադրողների և մատակարարների հետ՝ ընտրելով այնպիսի լուծումներ, որոնք համապատասխանում են միջազգային մասնագիտական չափանիշներին և տեղական հաստատությունների կարիքներին։
GLAM անվանումը պատահական չէ․ այն միջազգային մասնագիտական միջավայրում ընդունված հապավում է՝ Galleries, Libraries, Archives and Museums, որը միավորում է մշակութային արժեքների պահպանման և կառավարման հիմնական հաստատությունները։ Մենք ընտրել ենք այս անվանումը՝ ընդգծելու մեր աշխատանքի միջազգային համատեքստը և այն ոլորտը, որի համար ստեղծվել է GLAM-ը։
Մշակութային արժեքների պահպանությունը պահանջում է ոչ միայն նվիրվածություն, այլև ճիշտ տեխնոլոգիաներ, որակյալ նյութեր և հուսալի գործընկեր։ Այդ պատճառով մեր գործունեության հիմքում դրված են մասնագիտական մոտեցումը, որակը և երկարաժամկետ համագործակցությունը։
GLAM Solutions — ամեն ինչ մշակութային արժեքների պահպանման և խնամքի համար՝ մեկ հարթակում։
