Գրքակազմության հավաքածու
Գրքակազմության հավաքածուն փայտե մամլիչով բազմաֆունկցիոնալ և պրոֆեսիոնալ գործիքների համալիր է, որը նախատեսված է ձեռագործ գրքերի պատրաստման, վերականգնման և պահպանման աշխատանքների համար։ Հավաքածուն ներառում է փայտե մամլիչ (book press), ծալման գործիք, մոմապատ թելեր, ասեղներ և ծակիչ (awl), որոնք ապահովում են գրքի էջերի ճշգրիտ ձևավորում, ամուր կարում և հարթեցում։ Փայտե մամլիչը թույլ է տալիս հավասարաչափ ճնշում գործադրել՝ նպաստելով գրքի կառուցվածքի կայունացմանը և որակյալ վերջնական արդյունքին
Լայնորեն կիրառվում է գրքերի պատրաստման և վերականգնման գործընթացներում, նոթատետրերի, ալբոմների և արխիվային նյութերի կազմման մեջ։ Հարմար է թանգարանների, գրադարանների և վերականգնողական լաբորատորիաների համար, որտեղ անհրաժեշտ է ապահովել նյութերի ճշգրիտ ձևավորում և երկարաժամկետ պահպանում։