Skip to content

Hydrion Humidicator Test Paper-ը խոնավության չափման համար նախատեսված թեստ թուղթ է, որը թույլ է տալիս արագ և տեսանելի կերպով գնահատել հարաբերական խոնավության մակարդակը՝ գունային փոփոխության միջոցով։ Այն աշխատում է 20%–80% RH միջակայքում՝ փոխելով գույնը մուգ կապույտից (չոր միջավայր) մինչև վառ վարդագույն (խոնավ միջավայր)՝ ապահովելով հստակ միջանկյալ ցուցումներ։

Թուղթը կարելի է օգտագործել բնակարաններում, գրասենյակներում և պահեստային տարածքներում՝ բարձր կամ ցածր խոնավության ռիսկը գնահատելու և համապատասխան միջոցների (օրինակ՝ չորացուցիչների) անհրաժեշտությունը որոշելու համար։

Այն ներկայացված է ռոլլի տեսքով, որը տեղադրված է հարմար դիսպենսերում և ապահովում է ավելի քան 200 թեստային շերտ։ Այն փաթեթավորված է հերմետիկ փայլաթիթեղով՝ խոնավությունից պաշտպանելու համար և ներառում է գունային սանդղակ՝ արդյունքների ճիշտ ընթերցման համար։ Հարմար է նաև թանգարաններում և գրադարաններում՝ պահոցների, ցուցափեղկերում և արխիվային տուփերի ներսում միկրոկլիմայի արագ վերահսկման նպատակով։

Այս բազմաֆունկցիոնալ թվային ջերմաչափ-հիգրոմետրը նախատեսված է ներքին միջավայրի ջերմաստիճանի և խոնավության մշտադիտարկման համար՝ միաժամանակ ցուցադրելով նաև ժամացույց և ահազանգի (alarm) ֆունկցիա։

Սարքը ունի հստակ LCD էկրան, որը թույլ է տալիս արագ ընթերցել տվյալները՝ ապահովելով հարմար և վերահսկելի միջավայր։

Brune B 260-ը բարձրակարգ գերմանական արտադրության օդի խոնավացուցիչ է, նախատեսված մեծ տարածքների համար, որտեղ անհրաժեշտ է կայուն և ճշգրիտ միկրոկլիմա։ Այն լայնորեն կիրառվում է թանգարաններում, գրադարաններում, արխիվներում և ցուցասրահներում։ Սարքը ներս է քաշում սենյակի օդը հատուկ ֆիլտրի միջոցով՝ նախապես մաքրելով այն։ Այնուհետև օդը անցնում է պտտվող, խոնավ գոլորշիացման սկավառակի միջով, որը ունի մեծ մակերես (մոտ 3 մ²) և ապահովում է հավասարաչափ ու էներգախնայող խոնավացում՝ սառը գոլորշիացման սկզբունքով։Խոնավությունը տարածվում է օդում գազային տեսքով, իսկ կեղտերը և կրաքարը մնում են սարքի ներսում՝ ապահովելով մաքուր աշխատանք։

Սարքի կառուցվածքը թույլ է տալիս արագ և հարմար սպասարկում։ Առջևի վանդակաճաղը հեշտությամբ բացվում է՝ ապահովելով մուտք դեպի ջրի բաք և ֆիլտր։ Բաքը կարելի է հեշտությամբ հանել և տեղափոխել լվանալու համար, իսկ օդի ֆիլտրը փոխարինվում է առանց գործիքների։

Կառավարման վահանակը ցուցադրում է սենյակի խոնավության մակարդակը, օդափոխիչի արագությունը և ջրի քանակը։ Ջրի ավարտի դեպքում սարքը ավտոմատ անջատվում է և ազդանշան է տալիս LED լույսով։

ProSorb-ը սիլիցիումային գելը իդեալական է ցուցափեղկերի և պահարանների ներսում հարաբերական խոնավությունը կայունացնելու համար: ProSorb-ը ունի եզակի և բացառիկ կլանման ունակություն 40-60% հարաբերական խոնավության սահմաններում

Հասանելի է կիսա և լրիվ կասետներով.

Լիարժեք կասետները՝ յուրաքանչյուր խորանարդ մետր օդի ծավալի համար անհրաժեշտ է մեկ կամ ավելի կասետ՝ կախված կիրառումից:

Կիսա կասետները՝ յուրաքանչյուր 0.7 խորանարդ մետր օդի ծավալի համար անհրաժեշտ է մեկ կամ ավելի կասետ՝ կախված կիրառումից: